Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սպանված զինվորի հարազատները դժգոհ են դատավճռից

Բանակում դաժան ծեծի հետևանքով մահացած վանաձորցի Գևորգ Կոծինյանի մահվան համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով մեղադրվող չորս զինծառայողներին մեղավոր է ճանաչել: Շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին դատարանը 11 տարվա, իսկ կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին 11.5 տարվա ազատազրկման է ենթարկել: Իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին դատարանը ենթարկել է երեք տարվա ազատազրկման ու Ազգային ժողովի այս տարվա համաներման մասին որոշմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակել:

3 զինվորները, ովքեր մահվան են հասցրել Կոծինյանին, պատժվեցին ոչ թե սպանության համար, այլ զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խախտելու ու զինվորի առողջությանը մարմնական վնասվածք հասցնելու համար: Իսկ դատարանի դահլիճից ազատ արձակված ավագ լեյտենանտը պատժվեց անգործության համար: Վերջինս, ըստ քրեական գործի, տեսնելով, որ երեք զինվորները ալկոհոլային խմիչք են օգտագործում, չէր կանխել այն, մինչդեռ զորամասում խմիչքն արգելվում է, ու լեյտենանտը պարտավոր էր կանխել դրա օգտագործումը: Արդեն խմիչքի ազդեցության տակ գտնվող զինվորներն էլ, վիճաբանելով Կոծինյանի հետ, նրան այնքան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր:

Զինվորի հարազատները դժգոհ են դատարանի որոշումից: Մորեղբայր, տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 13-ին հրապարակված դատարանի վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան: Նա գտնում է, որ դատարանը նրանց պետք է դատեր սպանության համար:

Տուժողի հարազատները ահմանված պատժաչափը չեն վիճարկում: Նրանք նպատակ ունեն ամրագրել Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը և պետության կողմից ստանալ 5 միլիոն դրամի չափով բարոյական փոխհատուցում:

Այս գործով փաստաբան Կարեն Թումանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե ընդհանուր իրավասության դատարանը, գտնելով, որ զինվորները հանցագործություն են կատարել, միևնույն ժամանակ չի ամրագրել, որ այդ հանցագործությամբ խախտվել է Կոծինյանի կյանքի իրավունքը:

Փաստաբան Էդմոն Մարուքյանն էլ գտնում է, որ «կյանքի իրավունքի խախտման» սահմանման դեպքում այս երևույթը կդառնա նախադեպային` ազդելով նաև բանակում մահվան դեպքերի նվազման վրա:

Կոծինյանի իրավահաջորդի բողոքը մեկ ամսվա ընթացքում կներկայացվի Վերաքննիչ դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում