Համացանցում տեղադրվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE հյուրանոցի գովազդային տեսահոլովակը:
Գյումրու կենտրոնում, Ամենափրկիչ եկեղեցու դիմաց գտնվող այս հյուրանոցը քաղաքապետը ավելի քան 5 տարի է կառուցում էր: Գյումրիի «Շիրակ» կենտրոնի փոխանցմամբ, հյուրանոցի բացումը նախատեսված է եղել դեռևս նախորդ տարի` Գյումրու օրը, սակայն բացումից մի քանի օր առաջ, հյուրանոցի տանիքում շինարարական աշխատանքների ընթացքում բռնկված հրդեհի պատճառով բացումը հետաձգվեց: Որոշ խոսակցությունների համաձայն հրդեհից հետո հյուրանոցի ներքին ճոխությունը կրկնապատկել է:
Ներկայացնում ենք GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE-ի գովազդային տեսահոլովակը, առանց մեկնաբանությունների: