Հաագայի Միջազգային քրեական դատարանի նոր գլխավոր դատախազ կդառնա Գամբիայի արդարադատության նախկին նախարարը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միավորված ազգերի կազմակերպությունը հայտնել է, որ Ֆատու Բենսուդան, լինելով միակ թեկնածուն, կփոխարինի ներկայիս գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին:
Այսպիսով՝ դեկտեմբերի 12-ին նշանակված ընտրությունները ֆորմալ բնույթ կկրեն:
2004 թվականից Ֆատու Բենսուդան զբաղեցնում է Հաագայի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: