Եվրախորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցությանը:
Ինչպես հաղորդում է РБК-ն, համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 564, դեմ՝ 38 պատգամավոր, 32-ը ձեռնպահ են մնացել:
Խորվաթիայի և Եմ հերթական քայլը կլինի դեկտեմբերի 8-9-ը Եվրոպական խորհրդի նիստին մասնակցության շուրջ պայմանագրի ստորագրումը, որից հետո այն կվավերացվի 27 անդամ երկրների կողմից: Ակնկալվում է, որ 2013 թ հուլիսին Խորվաթիան կդառնա ԵՄ 28-րդ անդամ պետությունը:
Այնուամենայնիվ, չնայած քվեարկության դրական արդյունքներին, Եվրախորհրդարանը կոչ է արել Զագրեբին լուծել երկրի ներսում ունեցած խնդիրները, որոնք, մասնավորապես, կապված են կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ։