Իսրայելի սահմանային ոստիկանության ծառայության աշխատակիցները բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են ութ պաղեստինցիների։ Դեպքը տեղի է ունեցել «Շուաֆատ» անցակետի մոտ` Երուսաղեմի հյուսիսարևելյան մասում: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ցույցը կազմակերպված է եղել դեպի Տաճարի լեռը տանող նոր հետիոտնային կամրջի՝ «Մուգրաբի» շահագործման դեմ։
Ցուցարարները քարեր են շպրտել սահմանային ծառայության աշխատակիցների վրա, պետարդաներ են պայթեցրել և վառել են Իսրայելի դրոշը:
Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: