Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի մտահոգությունն է հայտնել իրանցի հրամանատարի վերջին մեկնաբանությունների վերաբերյալ: Հրամանատարը հայտարարել էր, որ Թեհրանը կգրոհի Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունը, եթե Իրանը վտանգի ենթարկվի:Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Հինգշաբթի օրը թուրքական ԱԳՆ-ի աշխատակիցը, ով չի տվել իր անունը, AFP գործակալությանը հայտնել է, որ Դավութօղլուն իր իրանցի կոլեգային՝ Ալի Աքբար Սալեհիին հաղորդել է Անկարայի մտավախությունները:
«Մենք պատրաստ ենք հարվածել ՆԱՏՕ-ի բազաներին Թուրքիայում, եթե մեզ վտանգ սպառնա: Իսկ հետո կանցնենք մյուս թիրախների վնասազերծմանը»,- հայտարարել է իրանցի հրամանատարը: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։