Ջոն Լենոնի՝ լիտոգրաֆիական տեխնիկայով կատարած էրոտիկ նկարները վաճառքի են հանվել ամերիկյան Gotta Have Rock and Roll օնլայն աճուրդում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աճուրդի հանված նկարները, որոնք ստորագրված են հեղինակի կողմից, տպագրվել են 1970 թ.: 14 նկարների վրա Լենոնը պատկերել է իր մեղրամիսը՝ կնոջ Յոկո Օնոյի հետ, այդ թվում՝ և անկողնային բացահայտ տեսարանները:
Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 10-ին: Նկարները գնահատվում են 75-100 հազար դոլար:
Աճուրդում կվաճառվեն նաև իրեր, որոնք պատկանել են Էլվիս Փրեսլիին, Ջիմի Հենդրիքսին, Մայքլ Ջեքսոնին, Մադոննային, ինչպես նաև՝ հանրահայտ Beatles, Rolling Stones, KISS, Led Zeppelin, Jefferson Airplane, Doors խմբերին: