Իտալիան հետ է կանչել Իրանում իր դեսպանին խորհրդակցության նպատակով՝ կապված շաբաթ օրը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման հետ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տրեցիին, Իտալիայի իշխանություններն ուսումնասիրում են Իրանում իրենց դիվանագիտական առաքելության աշխատանքները դադարեցնելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին շուրջ 150 ուսանողներ, վրդովված Իրանի դեմ մտցված նոր պատժամիջոցներից, ներխուժել էին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, կոտրել լուսամուտները, այրել դրոշը:
Մեծ Բրիտանիան վրդովմունք է հայտնել կատարվածի մասին և փակել Իրանում իր դեսպանատունը:
Որպես Բրիտանիային զորակցության նշան՝ իրենց դեսպաններին Իրանից հետ են կանչել Ֆրանսիան և Գերմանիան: