Հենրիկ Մխիթարյանին ընդամենը 21 ձայն չբավարարեց, որ ճանչվի Դոնեցկի «Շախտյոր»-ի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Ակուբի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկությանը մասնակցեց 5258 մարդ: 1348 (25.64%) ձայնով առաջին տեղը զբաղեցրեց Դարիո Սրնան: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը 1327 (25.24%) ձայնով ճանաչվեց «Շախտյոր»-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Երրորդը դարպասապահ Անդրեյ Պյատովն է` 372 (7.07%) ձայնով։