Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում

2010 թ. դրությամբ աշխարհում կար 34 մլն ՄԻԱՎ վարակակիր մարդ. նրանց գերակշիռ մասը`22,9 մլն, բնակվում էր Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած տարածքում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ վարակակիր մարդկանց թիվը հասել է 1,5 մլն-ի, ինչը ավելի քան 3,5 անգամ ավելի է 2001 թ. համեմատ:

2010 թ. ընթացքում մոտ 2,7 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 160 հազարը`մեր տարածաշրջանում: Դա ավելի քան 5 անգամ գերազանցում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում և մոտ 3 անգամ` Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թվին:

2010 թ. ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 390 հազար երեխա:

2010 թ. ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,8 մլն մարդ, նրանցից 90 հազարը՝ մեր տարածաշրջանում:

2010 թ. դեկտեմբերի դրությամբ ՄԻԱՎ-ի տարածվածությունը մեծահասակների շրջանում ամենաբարձրն է Սահարայից հարավ ընկած տարածքում և կազմում է 5%:

Ընդհանուր առմամբ, աշխարհում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշը միջինում կազմում է 0,8%: Մեր տարածաշրջանում այս ցուցանիշը 0,9 է, իսկ Հայաստանում`ավելի քան 5 անգամ ցածր է և կազմում է ընդամենը 0,17%:

1988 թ. մինչ 2011 թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 դեպք, որոնցից 165-ը` ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները`804 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 332 դեպք: ՄԻԱՎ վարակի 22 դեպք է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 57%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ հարաբերությունների և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը: Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 543-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում՝ 94-ի մոտ 2010 թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 261 դեպք: Մահացածների թվում կան 44 կին և 5 երեխա:

Թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ: Ընդ որում`նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և հավանաբար ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում: Բացի այդ, ընդհանրապես ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը նույնպես թմրամիջոցների ներերակային ճանապարհով է վարակվել, իսկ գրեթե բոլոր կանայք՝ սեռական ճանապարհով:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում`462 դեպք, որը կազմում է բոլոր գրանցվածների 40,7 տոկոսը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում