Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զրկելով ինձ եթերից` ապացուցում են, որ ես ճիշտ էի խոսում, որ ես արդար էի, որ ես ցավոտ էի խոսում

«Առաջին լրատվական»-ը ՀՌԱՀ-ի` «ԱԼՄ հոլդինգին» հեռուստաարտոնագրից զրկելու շուրջ զրուցել է հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, Դուք գտնում եք, որ «ԱԼՄ»-ին ՀՌԱՀ կողմից եթերից զրկելը քաղաքական որոշում է: Կարելի՞ է ասել` տարիներ առաջ «ԱԼՄ»-ին արտոնագիր տալն էլ էր քաղաքական որոշում:
– Ո՛չ, քաղաքական չէր, որովհետև ես որպես ներդրող եմ եկել, ես փողով եմ եկել: Քաղաքական կլիներ այն դեպքում, եթե ես իրենց թայֆից լինեի, իրենք էլ ինձ տային այդ կապուղին: Ես եկել եմ դրսից, հայրենիք եմ վերադարձել: Հետաքրքրվել եմ, իմացել եմ, որ կա 12-րդ կապուղին, որի համար պետք են ներդրումներ, ես բոլոր ներդրումներն արել եմ, շենք եմ գնել, 13 հաղորդակ եմ գնել և այլն:
– Ուզում եք ասել` քաղաքական որևէ շահ չէ՞ր հետապնդում հոլդինգը:
– Ո՛չ, չէր հետապնդում: Ես ոչ էլ քաղաքական գործիչ եմ եղել: Հետագայում ես եկա և ուզում էի անհատականապես մտնել խորհրդարան` մեծամասնական կարգավիճակով, չանցա, ես ստեղծեցի կուսակցություն արդեն երեք տարի հետո` 2004 թվականին:
– Պարոն Կարապետյան, ասում են` իշխանությունները օգտագործեցին, հիմա էլ չեն ուզում:
– Այդպես էլ կա: Ոչ թե իրենք կապուղի տվեցին, իրենք փորձում էին օգտագործել, բայց իրենք չէին կարողանում ինձ կառավարել: Իսկ իրենց օգտագործելը հետևյալ կերպ է լինում. ասում են` այսպես, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Իսկ իմ աշխատաոճը հետևյալն է. ես ինձ վիրավորված կզգայի, եթե որևէ մեկը զանգեր, ինձ ասեր` սա արա, նա արա, ես ինձ կոռեկտ էի պահում, ոչ մի բևեռին չէի միանում, որ չդառնայի որևէ մի բևեռի քարոզչամիջոց` ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության: Եթե քննադատել եմ, ապա քննադատել եմ երկուսին էլ:
– Իսկ այսօր քաղաքական որոշումը ինչո՞վ է պայմանավորված, Ձեզ չարդարացրեցի՞ք, հիմա էլ չե՞ն տրամադրում կապուղի:
– Ես այդպես չեմ մտածում, որ չարդարացրեցի իշխանությանը: Այդպիսի բան չկա: Դուք կապում եք, որ իշխանությունների ցակությունն էր ինձ հետ աշխատելու- չաշխատելու, ես այսպես չեմ կապում: Դուք մի քիչ սխալ եք, որովհետև ես երբեք իրենց կամակատարը չեմ եղել` ո՛չ հնում, ո՛չ հիմա, ես կոռեկտ եմ եղել, բայց ես միշտ ասել եմ իմ ճիշտը, ես միշտ ասել եմ, որ ես կենտրոնամետ եմ, որ երկու բևեռներից որևէ մեկին չեմ միանալու, ես միշտ ասել եմ, որ պետք է արդար լինել, ես միշտ ընտրության եմ գնացել առանց կաշառքի. ոչ միայն հիմա, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ գնացել եմ ընտրության առանց կաշառք վճարելու, քանի որ դա համարել եմ վիրավորական, դու այսպես վիրավորում ես ազգիդ, երբ նրան փորձում ես կաշառել, վիրավորում ես նրա էությունը, եթե փողով ես հետը խոսում կամ ինչ-որ բարիքներով: Ես որքանով կարողացել եմ, նժարին դրել եմ իմ արժանապատվությունը, իմ մոտեցումը: Իսկ հիմա իշխանության զայրույթը, չկամությունը, որ ես մնամ եթերում: Այն, որ ես մաքուր եմ, իրենք իմ մասին չեն կարող ասել, որ ես մութ ու լույս տարիներին արտագաղթ եմ արել, Վանո եմ ունեցել, ես չեմ ունեցել, ես Ռուսաստանից եկած իմ փողով հիմա էլ ապրում եմ, իրենք էլ մտածում են կսնանկանամ, փող կուզեմ իրենցից, գովազդային բլոկադա էին արել, բայց ես չսնանկացա, ես իմ դրսի ֆիրմայի գումարներով կարողանում եմ պահել հոլդինգը: Տեսան, որ չեմ սնանկանում, որոշեցին զրկել եթերից, բայց զրկել էլ կա, զրկել էլ: Ամալյանն ասում է, որ իբր երեք ցուցանիշներով «Երևան» ստուդիան և «ԱԼՄ»-ը հավասար են, մեկով «ԱԼՄ»-ն է առավել, մյուսով` «Երևան»-ը: Սա սուտ է: «Երևան» ստուդիան կադրային առումով զիջում է մեզ. մեզ մոտ 84 է, իրենց մոտ` 43, մենք ունենք տաս տաղավար, իրենք` մեկը: Իրենք ներդրում էին արել 400 միլիոն, մենք` 600 միլիոն, իրենք ընդհանրապես այդ քանակի տեխնիկա չունեին, ինչքան մենք:
– Պարոն Կարապետյան, հիմա ասում են, որ բոլոր հեռուստաընկերությունները ղեկավարվում են մեկ մարդու կողմից` Սերժ Սարգսյանի փեսայի` Միշիկի կողմից:
– Ես չեմ կարող ձեզ պես ասել` ում կողմից է կառավարվում, որովհետև եթե ինձ փորձեին կառավարել… փորձել են ազդել, ասել` բա գալիք մրցույթից չե՞ս վախենում և այլն: Անուններ չեմ ուզում տալ, ես բամբասանքներից վեր եմ ուզում լինել, և ես այսօր դուխով, համարձակ իմ տեղում եմ: Գիտեմ` ժողովուրդը դա կգնահատի, որովհետև ինձ հալածում են տասը տարի, իմ ձայներն են կեղծում, իմ ձայներն են փախցնում, ինձ փորձում են վարկաբեկել, ասել, որ իշխանության հետ եմ, հիմա կտեսնեն, որ այդ ամբողջը սարքած էր և սուտ: Ցավով պետք է արձանագրեմ, որ ընդդիմությունը ևս ունի իր բաժին մեղքը, որովհետև իրենք «Ա1+»-ի համար հայտարարություն արեցին, իսկ «ԱԼՄ»-ի` ոչ, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ասուլիսը հեռուստաընկերություններից միայն մենք տվեցինք: Անգամ այդ փաստը ՀԱԿ-ը հաշվի չառավ և մեզ չաջակցեց, որովհետև մենք քաղաքական միավոր ենք և իրենցից կարող ենք ձայն տանել: Եվ այստեղ ես համարում եմ, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը նույն աշխատաոճն ունեն` մենք ենք, ու էլ մարդ չկա:
– Քանի որ ասացիք` չեք ընկճվել, դուխով շարունակելու եք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
– Ամեն դեպքում` դատական ատյանները հերթականությամբ մինչև Եվրադատարան, երկրորդ` կուսակցությամբ կորոշենք` ինչ ենք անում:
– Հեռուստատեսության խոսքի ազատության առումով կարո՞ղ ենք փաստել, որ այն Հայաստանում դադարել է գոյություն ունենալ:
– Ազդեցիկ խոսքը` այո՛: Հիմա եթե «Դար 21»-ը իր համար պարում, երգում է, եթերներ կան, որտեղ քաղաքական ոչ մի նշույլ չկա, հանգիստ աշխատում են, իրենք ազդեցիկ խոսքից են վախենում: Զրկելով ինձ եթերից` ապացուցում են, որ ես ճիշտ էի խոսում, որ ես արդար էի, որ ես ցավոտ էի խոսում: Փաստորեն, ես կարող եմ եզրակացնել, որ իմ ասելիքն այնքան ազդեցիկ էր, որ դարձավ վտանգի աղբյուր ինձ համար: Ես փող եմ կորցրել, որովհետև այն սարքավորումները, որ բերել եմ, առանց աշխատանքի մի տարուց կփչանան, բայց ոչ մի գրամ ափսոս չկա: Բայց թող իրենք չմտածեն` հայաստանցիները չեն գնահատի հալածյալ մարդուն: Ես ավելի եմ ոգևորվել, որ ես տեսնում եմ չարն իմ դեմ պայքարում է, ուրեմն ես բարի եմ, որ չարը պայքարում է, ինքը չէր պայքարի, եթե ես անզոր լինեի, եթե ես ազդեցիկ չլինեի:
– Ընտրությունների նախաշեմի՞ն որոշեցին «ԱԼՄ»-ն լռեցնել:
– Այո՛, բա ոնց:
– Ձեզ համար ի՞նչ է հեռուստատեսությունը, արդյո՞ք Դուք համարում եք, որ այն կարող է ժողովրդավարության կայացման հիմք լինել ինչպես ամբողջ աշխարհում:
– Դա ժողովուրդը պետք է որոշի: Ես այստեղ ժողովրդի մեղքն էլ եմ տեսնում: Եթե ժողովուրդը չի կանգնում ազնիվ քաղաքական գործչի կողքին, թիկունքին, յուրաքանչյուրին այսպիսի վախճան է սպասվում: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ձայնը բարձրացնի, ասի` որ «ԱԼՄ»-ն մեզ պետք է, էս մեզ հարցրե՞լ եք:
– Այսինքն` Դուք ակնկալում եք ժողովրդի ակտիվությունը, ակցիաներ, պիկետներ կազմակերպվեն:
– Չէ՛, ինչի դեմ պիկետ անես, եթե ուզում եք իմանալ, ամեն ինչի դեմ պետք է պիկետ անել: Ընդհանրապես ես ակնկալում եմ ակտիվ քաղաքացիների կարծիքը, կամքը, որոշումը, հիասթափությունը կոմունիստական աշխատաոճից, որովհետև սա մենաշնորհ է: Իշխանական այս բոլոր թևերը, աշխատելով մեկ բուրգի վրա, մենաշնորհել են ամեն բան: Այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք կոմունիստական կարգերից հրաժարվել, որ նորի՞ց գանք մենաշնորհի` բիզնես-մենաշնորհ, հեռուստատեսության, քաղաքականության մենաշնորհ, բայց ո՞րն էր այլընտրանքը, որ մենք փոխվեցինք, եկանք անկախ Հայաստան, այ աստեղ հարց կա: Իրենք ամեն ինչ մենաշնորհում են, քանի որ վախենում են, որովհետև մաքուր չեն, անկեղծ չեն
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում