«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով, այսօր Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է վերադարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով նոյեմբերի 25-ին ծննդյան տարեդարձը նշելու համար մեկնել էր Դուբայ: Նրա հետ Երևան է վերադարձել նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը շտապ վերադարձել է Երևան` մասնակցելու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր հուղարկավորությանը, որը մահացել է նախօրեին: