Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացված շախմատի մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանն առավելության հասավ հնդիկ գրոյսմաստեր Աբհիջիտ Գուպտայի նկատմամբ, ով ընթանում էր 1-ին հորիզոնականով:
Պետրոսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և գրավեց 3-րդ տեղը, իսկ Զավեն Անդրիասյանը 8 միավորով 6-րդն էր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Աբհիջիտ Գուպտան: