ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով այցելել է ՉՀ առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող Բռնոյի համալսարան:
Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը և համալսարանում սովորող հայ ուսանողները:
Դեսպան Սեյրանյանը բուհի ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: