Դերասան Աշոտ Ադամյանը Facebook-ի իր էջում այսօր գրում է.
Ինձ բոլորովին հետաքրքիր չէ, թե ինչ թոզ են փչում միջազգային հանրության և կառույցների աչքերին իշխանությունը զավթած խմբերը: Ինձ անհանգստություն է պատճառում այն, որ «աննախադեպ արդար ընտրություններ» անցկացնելը հաջողացնելու դեպքում, ոչընտիր «իշխանությունն» ինքը կդառնա սեփական ծուղակի զոհը:
Իսկ Հայաստա՞նը:
Իսկ Հայաստանը, շատ շուտով, կիջնի միջազգային ասպարեզից ու կմնա, ինչպես Հրանտ Մաթևոսյանն է գրել` «Կար մի երկիր Հայաստան անուն…»