«Newsweek»-ի լրագրող Ջոնաթան Ալթերը իր միկրոբլոգում Քաթարի ներկայացուցիչներին մեղադրել է ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ: «Քաթարի ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին վճարել են 7.5 մլն. եվրո»: Ընդ որում լրագրողը պնդում է, որ ինքը փաստեր ունի: Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանին էլ Քաթարի կառավարությունը 15 մլն. դոլար էր խոստացել իրենց հայտը ՖԻՖԱ-ում ներկայացնելու և պաշտպանելու համար: