Բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի առաջին խաղում Երևանի «Հատիս»-ը 57:62 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամո»-ին: Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացնող «Հատիս»-ի աղջիկները աչքի ընկան կամային բարձր հատկանիշներով. Երրորդ խաղափուլի սկզբում մոսկվացիները 22 միավորի առավելություն էին ստեղծել, բայց Խաչատրյանի սաներին հաջողվեց հետզհետե կրճատել միավորների տարբերությունը` այն հասցնելով 5-ի: 1/8 եզրափակիչի ուղեգրի տերը հայտնի կդառնա դեկտեմբերի 22-ին Մոսկվայում կայանալիք պատասխան հանդիպումից հետո: