Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում գրում է.
Ինչ եք կարծում` հնարավո՞ր ա պատահականություն լինի, երբ որ նույն միտքը լսում ես տարբեր տեղերում, տարբեր մարդկանցից, տարբեր` թե իրանց բնավորությամբ, թե շրջապատով, թե քաղաքական դիրքորոշմամբ։ Ընդ որում, միտքն էլ լավատեսական բնույթ ունի, ինչը հայաստանյան իրականության մեջ, համաձայնեք, հաճախ չի պատահում։ «Մարդիկ փոխվել են, ճնշում չեն հանդուրժում, ոչ մի բան թաքցնել չի լինում, ամեն ինչ շատ արագ հայտնի ա դառնում, ամեն ինչ քննարկվում ա։ Հասարակությունը ուրիշ ա դարձել։ Փոփոխությունները Հայաստանում անշրջելի են արդեն»։
Քաղաքացիական հասարակությունը ոնց որ թե էս էր։ Վերջին ամսվա ընթացքում ես մի 10-15 անգամ լսել եմ վերեւում բերված կարծիքը ` ամենատարբեր մարդկանցից։ Անկեղծ որ ասեմ` ինձ դեռ մինչեւ վերջերս թվում էր, թե քաղաքական փոփոխությունները Հայաստանում ավելի արագ կլինեն ու կնախորդեն քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։ Բայց ես ոնց որ թե սխալվեցի։
Գուցե լավը է՞ս էր։