Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր երեկոյան կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստեր կգումարի:
Նիստերին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դրանց ընթացքում կքննարկվեն ԱԺ նոր նախագահի և փոխնախագահի թեկնածությունները:
ՀՀԿ-ի մեր աղբյուրը հայտնել է, թե արդեն վերջնականապես որոշում է կայացվել, որ խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է գործող փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Ամենայն հավանականությամբ, փոխնախագահ կնշանակվի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ նշվում էր, որ փոխնախագահ կդառնա Հերմինե Նաղդալյանը, սակայն վերջին պահին որոշվել է նախապատվությունը տալ Շարմազանովին: