Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են իրենց միասնությունն ամրապնդել հինդուիստական ամուսնական արարողության միջոցով: Հղում կատարելով իր բրիտանական աղբյուներին` այս մասին գրում է The Times of India-ն:
Ջոլին ու Փիթն անձամբ չեն մեկնաբանել այս լուրերը:
Նրանց հարաբերությունները սկսել են ձևավորվել 2005 թվին «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց սիրավեպի մասին պաշտոնապես հայտարարվել է 2006 թ.: 2010-ի գարնանը սկսեցին լուրեր տարածվել, որ նրանց երեխաները համառորեն համոզում են ծնողներին ամուսնանալ:
Զույգի որոշմամբ, արարողությունը տեղի կունենա Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջաստխանե կոչվող վայրում, իրենց հոգևոր առաջնորդի գլխավորությամբ: Այդ արարողությունը տեղի կունենա, հավանաբար, մինչև տարեվերջ:
Չճշտված տվյալներով, նախքան արարողությունը Ջոլին և Փիթն իրենց ամուսնությունը կգրանցեն Լոս Անջելեսի համապատասխան գրասենյակում: Նաև հայտվում է, որ դրանից հետո երկուսն էլ կունենան երկու ազգանուն` Ջոլի-Փիթ՝ ինչպես նրանց երեխաների ազգանուններն են: