Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառում The Club-ում

Բրիտանական խորհուրդը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ վաղը` դեկտեմբերի 2-ին The Club ակումբում կազմակերպում է «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը, միջոցառումը հնարավորություն կտա զգալ շրջապատող միջավայրը ձայնի, համի, հոտի և շոշափելիքի միջոցով:

Քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչների և գործատուների համար կազմակերպվելու է գինու կույր համտեսում:
Քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները և գործատուները Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կմասնակցեն գինու կույր համտեսմանը:

Ամբողջովին մութ սենյակում հյուրերին կմատուցվի գինի:

Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել գինին, լսել երաժշտություն, իսկ գինու բույրի և շոշափելիքի միջոցով կողմնորոշվել միջավայրում:

Հատուկ այս միջոցառման համար կնվագեն տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտները, իսկ գինին կմատուցեն հատուկ ակնոցներով զինված դերասանները:

Համտեսման ընթացքում դերասան-մատուցողները կստեղծեն իրավիճակներ, որոնց ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, կզգան ու յուրովի կգնահատեն կույրերի աշխարհը, այսպիսով` հասկանալով նրանց խնդիրներն առօրյա կյանքում:

Գինու համտեսումից հետո հյուրերն արդեն լուսավոր սրահներում կքննարկեն կույրերի խնդիրները և կպատմեն, թե տվյալ իրավիճակում չորս զգայարանից որն էր առավել գերակշիռ մութ սենյակում:

Գործատուները միջոցառման ընթացքում տեղում կշփվեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ և կքննարկեն իրենց կազմակերպություններում նրանց ներգրավելու հնարավորությունները:

Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն, որն արգելում է խտրականության ցանկացած դրսևորում:

«Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը կազմակերպվում է հավասարությանն ու բազմազանությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում