Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին:

Դրա ընդունմամբ կմեծանա էներգահամակարգի հուսալիությունը, կստեղծվեն ջերմաէներգետիկայի և արևային էներգետիկայի զարգացման լրացուցիչ խթաններ։

Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով առաջացող խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ։

Նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություն չի ներկայացրել։

Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում (կաստրացիա)։

Հեղինակի պարզաբանմամբ` օրինագիծն ուղղված է վերջին շրջանում տարածված մանկապղծության երևույթի դեմ։

Կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, սակայն նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։

ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են սահմանել մի շարք տոներ։

Կառավարությունն իր հերթին ունի առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։

Իսկ ահա ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների՝ ապրիլի 7-ը ոչ աշխատանքային օր հռչակելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը նպատակահարմար չի համարում։

Գործադիրը դեմ է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը։

Պատճառաբանությունն այն է, որ լրացումը ենթադրում է լրացուցիչ միջոցների հատկացում, ինչը չի նախատեսված 2012թ. պետբյուջեի նախագծում և այլ փաստաթղթերում։

Կառավարության որոշմամբ անհետաձգելի է համարվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում