Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ռուսաստանյան անհերքելի մասնակցությամբ է տեղի ունենում. Արման Բաբաջանյան

«Սլաք» ակումբի այսօրվա հյուրերն էին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Ժամանակ» թերթի, «Առաջին լրատվական» կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և Կենտրոն հեռուստաընկերության ներկայացուցիչ Պետրոս Ղազարյանը:

Քննարկման թեման էր` Ռուսաստանի գործոնը Հայաստանի քաղաքական գործընթացներում, լրատվամիջոցների դերակատարումը այդ քաղաքականության իրականացման գործում:

Արամ Աբրահամյանը կարևորեց Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները. «ՌԴ խորհրդարանում ճնշող մեծամասնությունը կլինի «Եդինայա Ռոսիան», իսկ ովքեր ընդդիմադիր են` մարգինալացված են և որևէ շանս չունեն: Հաղթող կուսակցությունը կլինի սուպեր կուսակցություն, Պուտինը` սուպեր նախագահ: ՌԴ ընտրությունները ինչ-որ առումով ազդեցություն կունենան, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություն կա»:

Արդոք Պուտի՞նը պետք է Հայաստանում նախագահ նշանակի` հարցրին լրագրողները: «Այդքան պրիմիտիվ պետք չէ ձևակերպել: Եթե նախագահ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա` ՌԴ-ն այնպես կանի, որ իր շահերին համահունչ քաղաքականություն վարի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նկատեց Ա. Աբրահամյանը:

Արման Բաբաջանյանը նկատեց. «Հայաստանի ԱԺ-ում այսօր չունենք պրոռուսական ընդգծված խումբ: Առավելապես ունենք արևմտյան վեկտորի պաշտպաններ: Որքան էլ տարօրինակ է` Հայաստանն այսօր հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ ընդդիմադիր մեծամասնությունը ընդգծված գնում է դեպի պրոռուսական ուղղություն, թեև նրանց մի մասը արևմտյան արժեքները դավանող է, բայց առայժմ դրանք նսեմացվում են: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ռուսաստանյան անհերքելի մասնակցությամբ է տեղի ունենում»:

Ըստ Պետրոս Ղազարյանի` Ռուսաստանում այսօր տեղի ունեցող բանավեճը բավական կրկնվող է. «Ռուսաստանում մարդիկ հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, բայց նաև գիտակցում են, որ այլընտրանք չկա: Ինչքան էլ քննադատեն Պուտինին, նրա գործոնը հզոր է, մենք նաև համացանցով ականատես դարձանք, թե ինչպես վերջերս սուլեցին Պուտինին: Բայց ակնհայտ է նաև, որ այլընտրանք չկա»:

Պետրոս Ղազարյանը նկատեց, որ թեև ռուսական եթերում պրոֆեսիոնալներ են աշխատում, միլիոնավոր հեռուստադիտողներ ունեն, բայց իրական դեբատ չի ստացվում: Բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ է ստեղծվելու ռուսական դաբրոյի PR-ը:

«Դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չունի իր թեկնածուն, և կաջակցեն նրան, ով այստեղ հաղթի»,- նկատեց Պ. Ղազարյանը:

«Մեր բոլոր ազդեցիկ կուսակցությունները բարեբախտաբար կամ-կամ մոդելից դուրս են եկել, քանի որ դա չաշխատող մոդել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում