Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Կստեղծվի երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և հաստատել դրա կանոնադրությունը:

Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումը և այլն։

Կառավարության որոշմամբ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի շենքը, շինությունները որպես պետության կողմից գույքային ներդրում հանձնվել են «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին։

Վերջինս պարտավոր է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգին, հաստատել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012-2013 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ զինվորական կցորդների, միջազգային կազմակերպություններում ՀՀ զինված ուժերի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների կանոնակարգը, որի կիրառումը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ կազմակերպել այդ պաշտոնյաների աշխատանքը, կնպաստի ՀՀ կողմից իրականացվող միջազգային ռազմաքաղաքական համագործակցության նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Գործադիրն ավելացրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և նվազեցրել 2010թ. գործունեության արդյունքով ՀՀ 2011թ. պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափը։

Որոշումը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի ներկրմանը, ուստի և երեխաների շրջանում անվտանգ և որակյալ պատվաստումների իրականացմանը։

Կառավարությունն իր նիստում հաստատել է հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

Մինչև այս որոշումը խնդիրը իրավական որևէ ակտով կարգավորված չի եղել։

Հաջորդ որոշմամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկից հանվել են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՎ-ը` նկատի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն չեն վտանգում բնակչությանը և հիվանդությունն էլ չի փոխանցվում կենցաղային ճանապարհով։

Բացի այդ` հնարավոր կլինի ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների իրականացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում