Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը` լյուստրացիան. Գ. Եղիազարյան

««Ժառանգության» լյուստրացիայի մասին օրինագծի նպատակը Հայաստանը կամազուրկ, փալաս երկիր դարձնելն է: Այս օրենքը խայտառակություն է և ուղղված է ՀՀ-ի դեմ` ի վնաս մեր երկրի»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՍԴՀԿ ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա` եթե չկա գործակալական ցանց, ապա չկա նաև օպերատիվ գործունեություն: «Ի՞նչ օգուտ է տալու այս օրինագիծը. ամեն խաղ խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը: Եթե ունենք գործակալական ցանց, ունենք նաև ինֆորմացիա և կարող ենք կառավարել ու դիմակայել վտանգներին, այնպես որ` «Ժառանգության» գաղտնազերծման մասին օրինագիծը, բացի վնասից, մեզ օգուտ չի բերի»,- նշեց Եղիազարյանը` «Ժառանգությանը» խորհուրդ տալով Ազգային ժողովում գործունեություն ծավալել առավել ազգանվեր օրինագծեր մշակելով:

«Ես միանշանակ դեմ եմ լյուստրացիայի մասին օրինագծին: Չի կարելի սեփական երկիրը թուլացնել. եթե այդ օրենքը ընդունվի, վախենալու բան կունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ասուլիսի մյուս բանախոս, 1990-95 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն իր հերթին հիշեցրեց, որ լյուստրացիայի մասին երեք կետից բաղկացած օրինագիծը ինքը ներկայացրել էր դեռ 1992 թվականին, սակայն այդ օրինագծին հակադրվել էր ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը:

«Եթե «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը բացատրի, թե գաղտնազերծմամբ ինչ խնդիր են ուզում լուծել, գուցե կողմ լինեմ նրանց նախաձեռնությանը. օրենքի նախագիծը պետք է նպատակ ունենա, իսկ այս պարագայում պարզ է, որ նման օրինագծի մասին խոսելով` «Ժառանգությունը» ներքաղաքական և նախընտրական խնդիրներ է լուծում: ՀՀ-ին այս օրինագիծը միանշանակ օգուտ չի բերի»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Ամփոփելով` ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀ երեք նախագահներից մեկի մասին կարող է ասել, որ նա երբեք գործակալ չի եղել, մյուս երկուսի համար` Աստված գիտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում