The London Evening Standard-ի հաղորդմամբ, «Տոտենհեմ»-ը հունվարին պատրաստվում է վարձակալել «Լոս-Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին: МLS-ում մրցաշրջանը ավարտվել է և Անգլիայի հավաքականի նախկին ավագը մինչև մարտ կարող է հանդես գալ այլ ակումբում: Բեքհեմն արդեն երկու անգամ նման կերպ հանդես է եկել «Միլան»-ի կազմում: Նշենք, որ անգլիացին վերջին անգամ անգլիական ակումբում խաղացել է հեռավոր 2003 թվականին: