Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Ստեփանավան քաղաքի տնակներից մեկից բերման են ենթարկել 61-ամյա մի տղամարդու:
Վերջինս 1997թ. նոյեմբերի 14-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու մեղադրանքով: