Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեանա Ռոս-Լեհթինեն թուրքական լոբբիստական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցն ԱՄՆ Կոնգրեսի գործը չէ.
«Ես լիովին համամիտ եմ այն գաղափարին, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հարցը պետք է քննարկեն հայ և թուրք պատմաբանները, ինչը պետք է տեղի ունենա համագործակցության դրական մթնոլորտում։ Օսմանյան կայսրության անկման ժամանակ տեղի ունեցած այդ իրադարձությունները նուրբ հարց են։
Այդ հարցը չի մտնում Կոնգրեսի աշխատանքային շրջանակների մեջ։ Ամենալավ տարբերակն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան իրենք իրենց մեջ լուծեն այդ հարցը»։