Այսօր 79 տարեկան հասակում մահացել է հայտնի «Penthouse» էրոտիկ ամսագրի հիմնադիր Բոբ Գուչիոնեն: Գուչիոնեն հիվանդ էր քաղցկեղով եւ բուժում էր ստանում Դալլասի արվարձանային հիվանդանոցներից մեկում:Առաջին անգամ Գուչիոնեն ամսագիրը ներկայացրել է 1969թ., երբ ֆեմինիստական շարժումը եւ սեքսուալ հեղափոխությունն իրենց բարձրակետում էին:
«Պենթհաուսը» շատ կարճ ժամանակում դարձավ մեկ այլ` «Փլեյբոյ» ամսագրի մրցակիցը, քանի որ միշտ հանդես էր գալիս որպես «սեքսի, քաղաքականության եւ բողոքի» ամբիոն: Գուչիոնեն իր ամսագրի միջոցով աշխատել է մոտ 4 մլրդ դոլար, սակայն դրա մեծ մասը կորցրել է անհաջող ներդրումների պատճառով: