Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Արամ Ա. Միջին արեւելքի եկեղեցիներու խորհուրդի նախագահ վերընտրուեցաւ. Ասպարէզ

Կիպրոսի մէջ գումարուող Միջին Արեւելքի եկեղեցիներու խորհուրդի համաժողովի առաջին օրը, Արամ Ա. կաթողիկոս երկրորդ շրջանի մը համար վերընտրուեցաւ նոյն խորհուրդի նախագահ՝ Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու ընտանիքը ներկայացնող։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը չորս տարին անգամ մը գումարուող Միջին Արեւելքի եկեղեցիներու խորհուրդի համաժողովին կը մասնակցի պատուիրակութեամբ մը, որուն մաս կը կազմեն Կիպրոսի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Վարուժան արք. Հերկէլեան, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգիսեան, Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան, «Նարեկ» վարժարանի խնամակալութեան ատենապետ Վարդան Թաշճեան եւ գաւազանակիր Մեսրոպ վրդ. Սարգիսեան։

Համաժողովին բացումը տեղի ունեցաւ երեքշաբթի, նոյեմբեր 29-ի առաւօտ, յոյն եկեղեցիներու կողմէ կատարուած պատարագով։ Ապա, համաժողովի առաջին նիստին, վեհափառ հայրապետը խօսք առնելով՝ ներկայացուց անցնող չորս տարիներուն խորհուրդին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, յատկապէս ծանրանալով տնտեսական ու վարչա-կազմակերպչական մարզերուն։

Վեհափառը լայնօրէն անդրադարձաւ Միջին Արեւելքէն ներս տեղի ունեցող քաղաքական վերիվայրումներուն եւ անոնց ժխտական անդրադարձներուն՝ խորհուրդի կեանքին ու առաքելութեան։

Վեհափառը շեշտեց, թէ հակառակ բոլոր դժուարութիւններուն, խորհուրդը շարունակեց իր առաքելութիւնը, եւ առաւել կենսունակութեամբ ան կոչուած է դառնալու Միջին Արեւելքի եկեղեցիներուն ձայնը ու միակամ կեցուածքը։

Ապա, խօսք առին Արեւելան ուղղափառ, Կաթոլիկ ու Բողոքական եկեղեցիներու ներկայացուցիչները, որոնք ընդգծեցին խորհուրդի կարեւորութիւնը՝ որպէս շրջանի եկեղեցիները համախմբող կառոյց։

Նոյն օրը համաժողովին իր զեկոյցը ներկայացուց խորհուրդի ընդհանուր քարտուղար դոկտ. Կրկես Սալեհ: Լայնօրէն ներկայացուեցաւ նաեւ խորհուրդի տնտեսական կացութիւնը, որմէ ետք տեղի ունեցաւ քննարկում։

Երեկոյեան տեղի ունեցաւ նոր գործադիր վարչութեան ընտրութիւնը, որուն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ անդամ ընտրուեցաւ կաթողիկոսարանի Միջեկեղեցական յանձնախուբի անդամ եւ Դպրեվանքէն ներս արաբերէն լեզուի դասախօս դոկտ. Ժան Սալմանեան։

Յայտնենք, որ համաժողովին ընտրական յանձնախումբի անդամ ընտրուեցաւ Սեպուհ արք. Սարգիսեան, իսկ ստուգիչ մարմինի անդամ՝ Վարդան Թաշճեան։

Համաժողովը կը շարունակէ իր աշխատանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում