Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. «Ինչո՞ւ պետք է կինը ազատ լինի, եթե տղամարդը ազատ չէ»

«Երիտասարդներին մեկ-մեկ թվում է, որովհետև ընդհանուր քաոս է տիրում, թե խորհրդային տարիներին գոնե ինչ-որ օրենքներ կային, կարգ ու կանոն կար, և նույնիսկ դրանով ավելի լավ էր: Ես ձեզ ասեմ` հիմա այդքան վատ է, որովետև մենք դեռ շարունակում ենք խորհրդային մտածելակերպով ապրել»,- այսօր մեկնարկած Կանանց համահայկական միության եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանյան կոմիտեի կողմից կազմակերպված սեմինար հանդիպում սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Սեմինար հանդիպումն ունի «Կանանց դերը ներկա հասարակական եւ քաղաքական մարտահրավերների կոնտեքստում» խորագիրը: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը նշել է, որ խորհրդային համակարգը կառուցված է եղել ստի վրա, մեր համակարգն էլի կառուցված է ստի վրա, որովհետև ամեն ինչ սուտ է, անգամ վիճակագրությունը: «Հիմա, երբ ասում են ընտանիքում կինը պետք է ազատագրվի, .. երևի խեղճ կինը միայն իր ընտանիքում ունի այդ «ազատությունը»: Մի հասարակության մեջ ինչո՞ւ պետք է կինը ազատ լինի, եթե տղամարդը ազատ չէ: Բոլոր եվրոպական ժողովուրդների պարագայում, ովքեր անցել են իրենց ճանապարհը, նախ ազատագրվել է տղամարդը, հետո` տղամարդիկ օգնել են կանանց ազատագրվել: Իսկ մեր երկրում տղամարդը, որ ոչ մի իրավունքներ չունի, չունի անգամ առաջին իրավունքը` աշխատել և պահել ընտանիքը, կինը այս պայմաններում ինչպե՞ս կարող է ազատ լինել: Եվ ընդհանրապես, այս երկրում ո՞վ կարող է ազատ լինել»,- հայտարարեց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահի տիկինը նաև անդրադարձավ իշխանությունների հասարակությանն ուղղված այն կոչերին, թե «եկեք մի ընտանիքով պիտի ապրենք»: «Ի՞նչ ընտանիք, եթե իրական ընտանիքները հնարավորություն չունեն ապրելու: Սովետի ժամանակ ընկեր Ստալինը ժողովրդի հայրն էր, հիմա ընկեր Քոչարյանն ու Սարգսյանն են ցանկանում ազգի հայրը լինել: Ես իմ հայրը ունեցել եմ, ամեն մեկը իր լավ, թե վատ հայրը ունեցել է: Ընկերներ Սարգսյան և Քոչարյան, դուք ընդամենը պաշտոնյա եք, եթե ժողովուրդը ընտրել է ձեզ, ընդամենը հինգ տարի պետք է աշխատեք, և ամեն ինչ պիտի անեք, որ ժողովուրդը էլի ձեզ ձայն տա, որպեսզի դուք ստեղծագործեք: Չեք կարող, թողեք գնացեք, ուրիշները կգան»,- ասաց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում