Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում «Հարավային Կովկասն անկախության ձեռք բերումից 20 տարի անց» խորագրով կոնֆերանսում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«ԱՄՆ-ը դեռևս հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կկարգավորվեն ու այդ հարցում հուսադրում է երկու կողմին էլ։ Սակայն այդ հարցում առկա են մի շարք խնդիրներ։ Խոսքը Թուրքիայում ավարտված և Հայաստանում սպասվող ընտրությունների, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության մասին է»։
Հիշեցնենք, որ վաղն Անկարա է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որի քննարկման թեմաներից մեկը հանդիսանալու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։