Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ես ոչ մի տեղ էլ չեմ տեղափոխվելու, իմ գործը շարունակում եմ. Սուրեն Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա) մի քանի հարց ենք ուղղել:

– Պարոն Խաչատրյան, նախօրեին մեր խմբագրություն էին զանգահարել Կապանից հինգ կմ հեռավորության վրա գտնվող Շահումյան բանավանի բնակիչները և ասում էին, որ կիրակի օրը Dino Gold Mining ընկերությունը պատրաստվում է բուլդոզերով քանդել իրենց տները: Բնակիչները խնդրում են` գոնե ձմռանն իրենց տներից չհանեն: Արդյոք տեղյա՞կ եք ընկերության այս մտադրության մասին, և որպես մարզպետ` ի՞նչ կձեռնարկեք:

– Ես այդ գործին ոչ միայն տեղյակ եմ, այլև անմիջականորեն մասնակցել եմ պայմանագրերի կնքմանը: Ընկերության նախկին տնօրինությունը ճգնաժամային տարիներին չէր ուզում պայմանագրերը կապել, ես նրանց հետ խոսեցի, ստիպեցինք` պայմանագրերը կապեցին, և տեղի ժողովրդին բավականին նորմալ գներով (կարելի է ասել` մեծամասամբ ապօրինի գույք ունեին, ոմանք գրանցում չունեին, սեփականության վկայական չունեին) Dino Gold Mining ընկերությունը բարեխղճորեն բոլորի դիմաց վճարեց:

– Իսկ տեղյա՞կ եք` վերջին ժամկետը ե՞րբ է, ասում են կիրակի քանդելու են: Կարո՞ղ եք ընկերության հետ պայմանավորվել, որ մինչև մայիս բնակիչներին չտարհանեն:

– Թող իրենք վաղը գան ինձ մոտ, հիմա կհանձնարարեմ` իրենց կանչեմ, իրենց հետ խոսենք, տեսնենք` ինչ է հնարավոր անել, բայց իրենց գումարները ստացել են, չկա այդպիսի մարդ, որ իր գումարը ստացած չլինի: Ես վաղը երկու կողմերին էլ կկանչեմ, և տեղում հարցը կլուծենք: Նրանք էլ այդ տարածքի վրա մեծ գումարներ են ծախսում, այդքան էլ հեշտ աշխատանքներ չեն:

– Պարոն Խաչատրյան, մամուլում Ձեր պաշտոնի փոփոխության մասին խոսակցությունները շարունակվում են, հնարավո՞ր է այլ պաշտոնի տեղափոխվեք:

– Ես ոչ մի տեղ էլ չեմ տեղափոխվելու, իմ գործը շարունակում եմ, և այդպիսի խնդիր էլ չունենք:

– Իսկ տեղում այլ կուսակցությունների հետ հարաբերությունները արդյոք սրվա՞ծ չեն, հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ:

– Սյունիքում բոլոր կուսակցությունների հետ հարաբերությունները նորմալ են: Սյունիքում բոլոր կուսակցությունների անդամները` Հանրապետական, Բարգավաճ և մնացած կուսակցության անդամները, ինձ համար առաջին հերթին սյունեցի են, հետո նոր կուսակցական, և ուզում եմ իմանաս, որ բոլոր կուսակցության անդամների հետ առաջին հերթին որպես սյունեցի շատ ջերմ, շատ բարեկամական հարաբերությունների մեջ եմ:

– Պարոն Խաչատրյան, գործարար Սիլվա Համբարձումյանի հարցը հնարավոր է փակվի՞, ի՞նչ ընթացքի մեջ է:

– Ես չգիտեմ` ինչ ընթացքի մեջ է, միայն գիտեմ, որ սա հերյուրանք է: Հիմա իմ տեղը հարմար չէ, ես չեմ կարող այդ հարցերին այդքան պատասխանել:

– Իսկ գումարը չե՞ն պահանջում Ձեզնից:

– Ի՞նչ գումար:

– 102 միլիոնը, գործարար կնոջ սարքի արժեքը:

– Ես այդ հարցի հետ որևէ առնչություն չունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում