Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարսելում կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Այսօրվա նիստում կառավարությունը նախատեսում է որոշում ընդունել Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր, Լանգեդոկ-Ռուսիյոն, Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան:

Ֆրանսիայում բնակվում է շուրջ 500 հազար հայ: Նրանց զգալի մասը Ֆրանսիայի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներ են, սակայն ՀՀ անկախությունից հետո ստվար թիվ են կազմում նաև Ֆրանսիայում կա՛մ ժամանակավոր, կա՛մ մշտական բնակություն ունեցող, ինչպես նաև իրավական կարգավիճակ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ֆրանսահայ համայնքը կենտրոնացած է հիմնականում Փարիզյան (հյուսիս), Ռոն Ալպյան և Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուրի (հարավ-արևելք) շրջաններում, ընդ որում` Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուրի շրջանում բնակվում է Ֆրանսիայի ամենաստվար հայ համայնքը, իսկ շրջանի կենտրոն հանդիսացող Մարսել քաղաքում հայերի թիվը հասնում է մոտ 100 հազարի:

Փարիզում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայության աշխատանքն ընթանում է խիստ ծանրաբեռնված օրակարգով: Բացի այդ, Փարիզից մեծ հեռավորության վրա բնակվող անձանց համար, որոնց անմիջական ներկայությունը հյուպատոսությունում, հայցադիմումների բնույթից ելնելով, պարտադիր է համարվում, դժվարություններ են առաջանում՝ երկար ճանապարհների հետ կապված (Մարսելից Փարիզ հեռավորությունը մոտ 800 կմ է):

Հաճախակի են հայ համայնքային շրջանակներից առաջարկները, որ նման մեծաքանակ հայկական համայնքի առկայության պարագայում ցանկալի և նպատակահարմար է ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնել Ֆրանսիայի հարավ-արևելյան շրջանում, մասնավորապես` Մարսել քաղաքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում