Այսօր Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանից փորձեցինք ճշտել, թե 2009թ Հայաստանում քանի համապետական միջոցառում է անցկացվել: Սակայն պարզվեց, որ Գայանե Դուրգարյանը չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում համապետական միջոցառումը: Ավելին` մեր հարցին հարցով պատասխանեց` փորձելով մեզանից տեղեկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում համապետական միջոցառումը: «Համապետակա՞ն, թե՞ հանրապետական: Եթե կարելի է, օրինակ բերեք»: Ստացվում է, որ պետական մարմինները այնքան են հանրապետականցվել, որ նրանք նույնիսկ համապետականը, հանրապետակններից չեն կարողանում տարբերակալ: Չնայած հանրապետականների նախընտրական քարոզարշավները այնքան երաժշտական են, որ վերածվում են հանրապետական միջոցառման: