Այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 183 երկրներում կոռուպցիայի դրսևորման ամենամյա վարկանիշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը իր 2,6 բալով նահանջել է 6 կետով՝ նախկին 123-րդ հորիզոնականից իջնելով մինչև 129-ը:
Վրաստանը, ըստ նույն աղյուսակի, զբաղեցրել է 64-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 154:
Կոռուպցիայի դեմ պայքարում առավելագույն հաջողությունների հասած երկիր է համարվել Նոր Զելանդիան, իսկ ամենավատթարը՝ Սոմալին ու Հյուսիսային Կորեան, որոնք էլ բաժանել են 182 և 183-րդ տեղերը: