Երեկ գիշեր ոստիկանությունը չբացակայելու ստորագրության դիմաց ազատ է արձակել Բելգիայի քաղաքացի, ընդդիմության ակտիվիստ Լյուկ Վադևալեին, սակայն նրան չի վերադարձվել անձնագիրը: Մինչ այդ ոստիկանության Մաշտոցի շրջանի բաժնում գտնած Վադևալեն հրաժարվել էր որևէ ցուցմունք տալ և մասնակցել առերեսմանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ նրան բերման էին ենթարկել Աջափնյակի թիվ 94 դպրոցից, որտեղ բելգիացին վեճի էր բռնվել դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ՝ այդ ընթացքում կոտրելով պատից կախված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Վադևալեին մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հոդվածով, մինչդեռ նրա կինը՝ Գայանե Վարդանյանը պնդում է, որ ամուսնուն հետապնդում են իր քաղաքական հայացքների համար: