Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել 1967 թ. ծնված Արթուր Պ.-ի վարած «Օպել-Վեկտրա» և 1989 թ. ծնված Վահրամ Ա.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննությունը վարում է ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքը: