Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

Մեր հռչակած արժեհամակարգի և հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև ճեղքվածք կա. Տ. Սարգսյան

ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցների հետ: Այն կրում է «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները)» խորագիրը:

Կառավարության ղեկավարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի և բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին և արդյունավետությանը:

Խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձևավորվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ են սահմանել նաև Արդյունաբերողների միությունը, դատական համակարգը և այլ գերատեսչություններ:

Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանն այսօր գտնվում է անցումային փուլում և դա վերաբերվում է ոչ միայն էթիկայի կանոններին: Մենք ունենք ավելի խորքային խնդիր. դա արժեքային համակարգի ձևավորումն է: Մեր հռչակած արժեքային համակարգի և հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև առկա է մեծ ճեղքվածք»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք և նպատակային քաղաքականություն:

Գիտաժողովը կազմակերպել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցում են 60 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանյան 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկման հիմնական թեման արագ փոփոխվող աշխարհի տնտեսական հարցերն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում