ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» օրենքը: Բակո Սահակյանը ստորագրել է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները. տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից: