Այսօր՝ ժամը 18:35-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել և բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հզ. դրամ՝ դիմել է փախուստի:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քր.գործ: Կատարվում է նախաքննություն: