Wednesday, 24 04 2024
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Կոնգրեսի հայտարարությունը

Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես և սպասվում էր, Ա1+ հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսևորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաև Ա1+-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։

Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը՝ վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այժմ արդեն, երբ ազատ հեռուստատեսությամբ, ի թիվս այլոց, կարող է շատերին հասանելի դառնալ նաև Հայ ազգային կոնգրեսի խոսքը, միակ դրդապատճառը սարսափն է նույն այդ ժողովրդից։ Եվ հենց այդ սարսափի աստիճանով էլ կարելի է պատկերացում կազմել, թե որքան խախուտ են ապօրինի այս իշխանության հիմքերը։

Միջազգային ժողովրդավարական հանրությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը գեթ հիմա պե՞տք է հասկանան, որ նման հարցերում ու նման ռեժիմների հետ ներողամտության, համոզման, սիրաշահելու, հոդորների իրենց քաղաքականությունը սնանկ է և որևէ արդյունքի չի հանգեցնում։ Ազդում է միայն կոշտ ու վճռական դիրքորոշումը, ճշմարտությունը բացեիբաց ասելու սկզբունքը։

Հայ ազգային կոնգրես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում