ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպերից հետո, մեր տեղեկություններով, ԼՀՂ իշխանական վերնախավում լուրջ դժգոհություններ էին առաջացել ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանից: Ասվում էր, որ ներքին խոսակցություններում նաև քննարկվել է Հակոբյանի հավանական պաշտոնանկության հարցը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ նման կարգի բոլոր խոսակցությունները ավարտվել են մի բանով. Հակոբյանին նշանակողն ու պաշտոնանկ անողը ամենևին էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չէ֊, Հակոբյանին դե ֆակտո նշանակում է Սերժ Սարգսյանը, և, հետևաբար, առանց վերջինիս հրահանգի և համաձայնության, Մովսես Հակոբյանը չի կարող պաշտոնանկ արվել: