Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով ռուսական Interfax գործակալությունը, հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Կարևոր է հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ակտիվ ջանքերի շարունակումը։ Այս պլանում ես ողջունում եմ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը։ Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հաստատեցին, որ շարունակելու են հասնել բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Հայ-ադրբեջանական շփման գծում ոչ վաղ անցյալում գրանցված միջադեպերի ալիքը ցույց է տալիս հակամարտող կողմերի միջև ուժեղացված երկխոսության ու այդ միջադեպերը հետաքննելու մեխանիզմի պայմանների իրագործման անհրաժեշտությունը։ Այդ մեխանիզմը նախագահները համաձայնեցրել են այս տարեսկզբին Սոչիում»։