Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մուննաթը նեղացածի, ոչ թե տիրոջ պահվածք է

Դրանց մի մասի համաձայն` Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են համաշխարհային վերափոխումների ալիքով, որ անցնում է գրեթե ամբողջ մոլորակով: Ես նույնպես այդ կարծիքին եմ: Բայց այդ կարծիքին հակադրվում է շատ պարզ ու ռացիոնալ մի հարց. եթե համաշխարհային քաղաքականության սուբյեկտները այժմ փորձում են Հայաստանի վրա տարբեր լծակներ բանեցնելով իշխանությանը մղել համակարգային որոշակի վերափոխումների, ապա ի՞նչն էր նրանց խանգարում այդ բանն անել 2008 թվականին, երբ դրա համար ամենահարմար ժամանակն էր, եւ երբ Հայաստանի գրեթե ամբողջ հասարակությունը կանգնել էր այդ վերափոխումների հույսով եւ ցանկանում էր իրականացնել դրանք: Չէ՞ որ այդ ժամանակ միջազգային քաղաքականության սուբյեկտները աչք ու ականջ էին փակում Հայաստանի հանդեպ եւ լռության մատնում իշխանության վերարտադրության այն մեթոդները, որոնք հանգեցրին մարտի 1-ի եւ տասը զոհերի: Եթե աշխարհին հետաքրքիր է Հայաստանի ժողովրդավարությունը, ինչո՞ւ 2008 թվականին աշխարհը չփորձեց օգնել Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարի ելած հասարակությանը: Բայց որքան պարզ, հստակ ու ռացիոնալ է այդ հարցը, նույնքան թերեւս պարզ, հստակ ու ռացիոնալ կարող է լինել դրա պատասխանը: 2008 թվականին համաշխարհային զարգացումների վեկտորն ու տրամաբանությունը, համաշխարհային էլիտաների տրամադրությունները բոլորովին այլ էին, քան այժմ:
Այժմ աշխարհում տեղի են ունենում բավական հետաքրքրական պրոցեսներ, աշխարհաքաղաքականության կենտրոնները փորձում են ձեւավորել անվտանգության, արժեքների, փոխհարաբերության, խնդիրների լուծման նոր համակարգեր, խաղի նոր կանոններ: Դա ամենեւին չի նշանակում, որ վերացել է երկրների միջեւ մրցակցությունը, վերացել են ավանդական շահերը, հակադրությունները, ազդեցությունների համար պայքարը: Դրանք կան, շարունակվում են, կլինեն ապագայում: Բայց համաշխարհային քաղաքականության սուբյեկտները կարծես թե ընդհանուր հայտարարի են եկել այն հարցում, որ խաղի առկա կանոնները սկսել են վնասաբեր լինել բոլորի համար: Այդ ընդհանուր հայտարարին նպաստեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դրա հետեւանքները ակնհայտ էին ոչ միայն զուտ ֆինանսների եւ տնտեսության, այլ նաեւ գլոբալ քաղաքակրթական ոլորտում: Մինչդեռ 2008 թվականի այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում հասարակությունը փորձում էր երկրում հաստատել սահմանադրական կարգ եւ ինքնակամ ձեւավորել կառավարման համակարգ, աշխարհում դեռ չէին ճաշակել ճգնաժամի ամբողջ դառնությունն ու դեռ չէին կատարել անհրաժեշտ հետեւությունները: Ինչ խոսք, պետք չէ պատրանք ունենալ եւ համարել, որ աշխարհի համար Հայաստանի ժողովրդավարությունը, կամ ավելի զուսպ ձեւակերպմամբ` վերափոխումների ուղղությամբ որոշակի շարժը, ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն: Մեծ հաշվով, Հայաստանը միշտ էլ փոքր ֆիգուր է շախմատային մեծ պարտիայում եւ կարող է ընդամենն ունենալ այս կամ այն «էտյուդի» մեջ մի դեկորի նշանակություն կամ արժեք: Բայց եթե փոխվում է «էտյուդների» հանդեպ վերաբերմունքը, ինքնաբերաբար այդ փոփոխությունն առնչվելու է նաեւ դրանց հետ առնչություն ունեցող դեկորներին: Անիմաստ է մտածել, թե աշխարհաքաղաքականության կենտրոնները փորձում են Հայաստանում ինչ-որ բան փոխել, որովհետեւ համարում են, որ Հայաստանի համար այդպես ավելի լավ է: Իհարկե, ոչ: Իհարկե, եթե ինչ-որ բան ուզում են փոխել, եթե դրա համար իշխանական համակարգին տարատեսակ ճնշումների են ենթարկում, դա անում են, որովհետեւ իրենց է այդպես պետք: Հարցն այն է, թե այդպիսի վիճակում ի՞նչ է պետք Հայաստանին, Հայաստանի հասարակությանը: Չէ՞ որ ակնհայտ է, որ իրավիճակը ունի հանրային օգտակարության որոշակի ռեսուրս: Միջազգային հանրությունը, կամա թե ակամա, այս անգամ կարծես թե դարձել է Հայաստանի հասարակության դաշնակիցը, թեկուզ անուղղակի:
Հետեւաբար պետք է մտածել հենց այդ իրողությունը հօգուտ հասարակության, հօգուտ հանրային ու պետական շահի ծառայեցնելու մասին: Իսկ դրա լավագույն ձեւն, իհարկե, համաշխարհային հանրության «մերկացման», երկակի ստանդարտով «դիմակը» պատռելու փորձը չէ: Այդ ամենն արդեն այնքան պարզ ճշմարտություն է, որ որեւէ մեկը, անգամ ապաքաղաքական քաղաքացիները չունեն ավելորդ պարզաբանումների կամ հիշեցումների կարիք: Անհրաժեշտ է հակառակը. միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ գործ ունի ոչ թե հիշաչար քաղաքացիների, այլ համաշխարհային պրոցեսներին եւ նոր արժեհամակարգի, նոր առաջնահերթությունների համաշխարհային որոնումներին համարժեք հասարակության հետ: Ի վերջո, աշխարհը միշտ էլ լուծելու է իր հարցերը, եւ այդ լուծումներից կարող են շահել միայն նրանք, ովքեր այդ լուծումների գործընթացում ունակ կլինեն իրենց հարցերը լուծել իրավիճակի համարժեք գնահատման եւ համարժեք վարքի շնորհիվ: Այդ իմաստով հասարակությունը եւ հանրային տրամադրություններ ու կարծիք ձեւավորող հանրույթը չպետք է թույլ տան, որ ստացվի այնպես, որ Հայաստանի իշխանությունը տվյալ պարագայում առավել ադեկվատ լինի միջազգային զարգացումներին: Որեւէ ժամանակահատվածի պատանդ կամ գերի դառնալը քաղաքական պրոցեսներում երբեք չի հանգեցրել դրական արդյունքի կամ արդյունավետ ընթացքի: Ի վերջո, Հայաստանի հասարակության, դրա շահը սպասարկող յուրաքանչյուր խմբի հիմնական անելիքը պետք է լինի Հայաստանում վերափոխումների դրոշը հենց հասարակության ձեռքում պահելը, հասարակության մեջ այդ վերափոխումների տիրոջ զգացումը մշտապես վառ պահելը կամ սերմանելը: Այդ գործում անելիքները շատ են, բայց դրանց մեջ հաստատ չկա, չի կարող լինել միջազգային հանրության հանդեպ նախատինքը: Դա թե՛ նորաձեւ չէ, թե՛ դրա համար առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ, թե՛ դրանով պարզապես, ուղղակի թե անուղղակի, նսեմացվում է Հայաստանում հասարակական, քաղաքացիական պայքարի կշիռն ու դերը: Չէ՞ որ այդ պայքարը երբեք չի սկսվել միջազգային աջակցության ակնկալիքով եւ դրա բացակայությամբ չի ավարտվելու:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում