Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Ռուսական ավիակիրը մոտենում է Սիրիայի ափերին

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմը, Адмирал Кузнецов ավիակիր հածանավի գլխավորությամբ, դեկտեմբերի սկզբին կտեղափոխվի Սիրիայի Տարտուս նավահանգիստ: Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է գնահատվել որպես աջակցություն Ասադի վարչակարգին:

Մոսկվայում Սիրիայի դեսպանատան լիազոր նախարար Սուլեյման Աբու Դիյաբը հայտարարել է, որ ռուսական բազան Սիրիայում գործում է դեռ խորհրդային ժամանակներից, և նավերը կարող են իրենց տարածք տեղափոխվել ցանկացած պահի:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին, Հյուսիսային նավատորմի նավերը Սիրիայի տարածքային ջրեր կմտնեն դեկտեմբերի վերջին և ոչ թե 2012 թ. գարնանը, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ:

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Ռուսաստսնի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխտնօրեն Կոնստանտին Սիվկովը նշել է, որ ժամկետի փոփոխությունը պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակի բարդացմամբ:

«Հաշվի առնելով Սիրիայում և Սիրիայի շուրջ ռազմաքաղաքական դրության լարվածությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան կարող է դառնալ իրավիճակի լուրջ ապակայունացման աղբյուր ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Ռուսաստանի Դաշնությանը հարող շրջաններում, նավախումբը կշարժվի այդ տարածաշրջան»,- նշել է Սիվկովը:

Իր հերթին Քաղաքական և ռազմական վերլուծության փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխչինը կարծում է, որ այդպիսով Ռուսաստանը իր աջակցությունն է հայտնում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին:

«Ռուսաստանը չի թաքցնում, որ ինքն աջակցում է Ասադին: Իսկ այժմ Ասադը և նրա կողմնակիցները հավելյալ անգամ կիմանան, որ իրենց օգնություն է ցուցաբերվում: Նա, իհարկե, առանց այդ էլ գիտի դրա մասին, սակայն այժմ լրացուցիչ կիմանա: Այդ մասին կիմանան նաև նրա հակառակորդները: Այսինքն՝ ոչ մի նոր բան չի լինի, Սիրիայի իրավիճակի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա»,- հայտարարել է Խրամչիխչինը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ինչպես հաղորդվում է, Адмирал Кузнецов ավիակիր հածանավիգ բացի, որի վրա գտնվում են Су-33 կործանիչ, Су-25УТГ գրոհային ինքնաթիռ և Ка-27 հակասուզանավային ուղղաթիռներ, դեպի Սիրիա կշարժվի նաև Адмирал Чабаненко հակասուզանավային մեծ նավը:

Դուրս գալով Բարենցի ծոցից՝ նավերը կշրջանցեն Եվրոպան և Ջիբրալթարի նեղուցով կմտնեն Միջերկրական ծով:

Ինչպես հաղորդում է Известия թերթը, նախատեսվում է, որ Միջերկրական ծովում նրանց կմիանա Ладный պարեկային նավը: Բացի հածանավից, կլինեն նաև նրան ուղեկցող 2-3 նավ և, ամենայն հավանականությամբ, սուզանավեր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պարսիոց ծոցի շրջանից Սիրիայի ափերին է մոտենում ԱՄՆ ռազմածովային ուժերի George Bush բազմաթիրախ հարվածային ատոմային ավիակիրը:

Հարցազրույցում Սիվկովը նշել է, որ իրենց նավերի մոտեցումը ոչ մի կապ չունի ամերիկյան ավիակրի մոտեցման հետ: Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ «իրադրության ընդհանուր լարվածություն կա»:

«Սիրիան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվում այլ տերությունների կողմից, քանի որ այլ պետությունների տարածքից ահաբեկչական խմբավորումների և զինյալների առաքումը Սիրիա, համապատասխան միջազգային իրավունքի, ռազմական ագրեսիա է Սիրիայի դեմ,- նշել է Սիվկովը:- Իսկ այնտեղ, որտեղ ռազմական հակասություններ են առաջանում, ռազմածովային ուժեր ունեցող բոլոր խոշոր տերությունները տարածաշրջան են ուղարկում իրենց նավերը՝ իրենց քաղաքացիներին ազատելու կամ տարհանելու, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու համար»:

Սիվկովը նաև նշել է, որ ռուսական նավերը չեն պատրաստվում միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում