Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բարգավաճին ՀՀԿ-ն էլ չի օգնի

Կոնգրես-ԲՀԿ այս «պատմության» մեջ, որը հասկանալիորեն ողողել է Հայաստանի ներքաղաքական շրջանառությունը, բավական ուշագրավ է ՀՀԿ-ի պահվածքը: Ինչպես հայտնի է, այսինքն՝ ինչպես տեսնում ենք, Հանրապետականը համառորեն խուսափում է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթի հայտնի դրվագին անդրադառնալուց և Կոնգրես-ԲՀԿ հնարավոր համագործակցության, կամ էլ դրա թեկուզ քաղաքագիտական տեսականության մասին խոսելուց:

«Բարգավաճ Հայաստանը» Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հայտնվել է բավական դժվարին վիճակում: Համընդհանուր կասկած է առաջացել այդ կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ: Կուսակցության տեղն է կասկածի տակ հայտնվել քաղաքական և իշխանական դաշտում, իսկ հստակեցնելու հարցում «Բարգավաճ Հայաստանը» կարծես թե անզոր է: Ավելին՝ առկա քննարկումներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի արձագանքը, որը, ըստ էության, միակ համակարգային և հայեցակարգային արձագանքը կարելի է համարել ԲՀԿ-ից այս ամբողջ ընթացքում, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի կերպ չի ուզում դառնալ այսօրինակ քննարկումների օբյեկտ, այլ ուզում է, որ իրավիճակը մնա հենց այնպես, ինչպես կար մինչ այժմ:

Խնդիրն այն է, որ ԲՀԿ համար նույնիսկ շատ ավելի շահեկան են քննարկումները ՀՀԿ հետ նոր, ամենասուր հակասությունների, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հակադրության վերաբերյալ, քան Կոնգրեսի հետ հնարավոր գործակցության մասին բանավեճերն ու դիտարկումները: Բանն այն է, որ Կոնգրես-ԲՀԿ հեռանկարը իսկապես քանդում է ամբողջ քաղաքական և իշխանական դաշտը՝ ի տարբերություն ՀՀԿ-ԲՀԿ ամենասուր վեճի անգամ, քանի որ մի բան է՝ երբ ԲՀԿ-ն դառնում է երրորդ բևեռ, այսպես ասած, և մեկ այլ բան է՝ երբ ԲՀԿ-ն համալրում է Կոնգրեսի բևեռը: Իշխանության մեջ գրեթե բոլորը ներկայումս անկասկած «թարս» են նայում ԲՀԿ-ի կողմը՝ փորձելով ըստ երևույթին հասկանալ՝ արդյոք Ծառուկյանը հիմա «կդավաճանի՞», թե՞ չի «դավաճանի» իրենց:

Եվ այս առումով, ներկայիս այդ բարդ վիճակում ՀՀԿ լռությունն առավել քան պերճախոս է: ՀՀԿ-ն այս պարագայում փաստորեն չի ցանկանում ձեռք մեկնել Ծառուկյանին և ցրել այդ կասկածներն ու «խեթ» հայացքները իշխանական համակարգում: Դա նման է մի վիճակի, երբ ԲՀԿ-ն հայտնվի ճահճում, իսկ ՀՀԿ-ն կողքին կանգնած լուռ հետևի, թե ինչպես է կուսակցությունը դուրս գալու այդ ճահճից:

Ներկայումս հենց այդ վիճակն է, և Հանրապետականը որևէ մեկնաբանություն չտալով՝ էլ ավելի է խորացնում կասկածների մթնոլորտը իշխանության մեջ՝ գիտակցելով, որ դա իսկապես լրջորեն հարվածում է «Բարգավաճ Հայաստանին», թուլացնում Ծառուկյանի խարիզման, ստիպում նրան իջնել իր բարձրությունից: Հանրապետականը ըստ երևույթին սպասում է, թե երբ է Ծառուկյանը պարզապես դիմելու օգնության խնդրանքով: Թեև թվում է, որ այս իրավիճակում ԲՀԿ-ին արդեն ՀՀԿ-ն էլ չի օգնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում