Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և Ֆրանսիան ներկայացնող հին ու նոր համանախագահներ Բեռնար Ֆասիեին ու Ժակ Ֆորին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերն իրենց քննարկումները սկսել են այն բանից հետո, ինչ Ժակ Ֆորը ներկայացվել է Սաֆար Աբիևին։
Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը։