ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեի հետ:
Հանդիպմանը քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առևտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի և Աջարիայի միջև համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական և աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:
Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: