Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու տարբերակ. Միչիգանի համալսարանի պրոֆեսոր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քառնեգիի հիմնադրամի վաշինգտոնյան կենտրոնում ընթանում է «Հարավային Կովկաս. հակամարտություններ ու լուծումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսը, որին մասնակցում են տարբեր երկրների տասնյակ փորձագետներ ու մեկնաբաններ։

Դրանում հիմնական քննարկման առարկաներից մեկը դարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր և արտաքին քաղաքական գծով Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է, որ գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երկու տարբերակ.

«Առաջին սցենարով Ռուսաստանը դառնում է հիմնական խաղացող, իսկ երկրորդ սցենարով՝ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք են ուղիղ երկկողմանի բանակցությունների միջոցով հանգում խնդրի լուծմանը։ ԱՄՆ-ն ու Եվրոպան գործնականում ինքնակամ հեռացել են Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների կարգավորումից՝ նախաձեռնությունը զիջելով Ռուսաստանին։

Ադրբեջանը ենթարկվում է միջազգային լայն ազդեցությանը, մինչդեռ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունակ է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Այդ դեպքում խնդրի լուծումը կլինի այնպիսին, ինչպիսին որ ցանկանում է Ռուսաստանը։ Ես չգիտեմ, թե ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները որքանով են պատրաստ ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդ տարբերակը։

Սակայն Ռուսաստանը բաց է թողել խնդրի լուծման իր հնարավորությունը, քանի որ Կրեմլի նախաձեռնած «Մոսկվա-Երևան-Բաքու» ձևաչափը չաշխատեց, և Մոսկվան կորցրեց խնդրի լուծման իր տարբերակը պարտադրելու ունակությունը։

Միևնույն ժամանակ ավելի ձեռնտու է հայ-ադրբեջանական ուղիղ կարգավորման սցենարը՝ թեև ներկայումս դա իրատեսական չի թվում։ Արդյոք ի վիճակի՞ են հայերն ու ադրբեջանցիները նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ այլ տարբերակ չկա, քանի որ եթե նրանք անձամբ դա չանեն, ապա նրանց փոխարեն դա կանի մեկ ուրիշը։

Ես չեմ բացառում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչը հիրավի բարձր է երկու պատճառով. ա) յուրաքանչյուր պատահականություն ի վիճակի է հանգեցնել իրավիճակի թեժացումը, բ) հակամարտող կողմերից յուրաքանչյուրը կարող է որոշել, որ տվյալ պահին գերազանցություն ունի հակառակորդի նկատմամբ և փորձել օգտվել այդ առավելությունից։

Եթե միջազգային հանրությունը ցանկանում է կանխել իրավիճակի թեժացումը, ապա նա պետք է նախաձեռնի լուրջ բանակցություններ։ Խոսքը չի գնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երևանյան հայտարարության մասին, որով նա փորձում էր տպավորություն թողնել հայերի վրա։ Նա հասկանում է, որ ԱՄՆ-ը նահանջում է, և ցանկանում է առավելության հասնել Ղարաբաղի խնդրի քննարկման ժամանակ։

Նմանատիպ «հեշտ» դիվանագիտությունն ամենավնասակարն է, քանի որ այն չի ենթադրում լուրջ մոտեցում։ Դա նաև վերաբերում է նախագահ Օբամայի ու պետքարտուղար Քլինթոնի նմանատիպ հայտարարություններին։ Հակամարտող կողմերը շատ են լսել այդպիսի հայտարարություններ և անգամ իմունիտետ ձեռք բերել այդ քաղաքականության նկատմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում